ՎԱՀԵ ՀԱՅԿ [Տինճյան Վահե Մկրտչի). ծնվել է 1896 թվականին  Խարբերդում (Ծոփքի նահանգ): Գրող, խմբագիր: Ավարտել է Խարբերդի «Եփրատ» միսիոներական քոլեջը: 1915-ին մեկնել է Կ. Պոլիս, 1922-ին՝ Հունաստան, ապա՝ ԱՄՆ, որտեղ հետևել է Բոստոնի համալսարանի իրավաբանության, քաղաքատնտեսության և գրականության դասընթացներին: 1922-25-ին՝ «Նոր կյանք» - «Արոր» (1922-ի վերջից՝ «Նոր օր») միացյալ պարբերականների խմբագրապետ:

Պատմվածքներում և այլ գործերում ստեղծել է կորուսյալ հայրենիքի պատկերը, ցույց տվել օտար միջավայրի ուծացնող, ապաբարոյականացնող ազդեցությունը տարագիր հայերի հոգեբանության վրա, նրանց պայքարը ազգային նկարագրի պահպանման համար («Հայրենի ծխան», հատոր 1-5, 1930-70): Խմբագրել է պատմական, ազգագրական բովանդակությամբ գրքեր («Հազար հինգ հարիւր ամեակ Վարդանանց պատերազմին. 451-1951», 1952, հայերեն և անգլերեն նյութերի ժողովածուն և այլն), կազմել «Խարբերդ եւ անոր ոսկեղէն դաշտը, յուշամատեան պատմական, մշակոյթային եւ ազգագրական» (1959) ստվարածավալ հատորը: Լույս են տեսել նաև նրա նկարագրական-վերլուծական բնույթի «Հայաստանի մանկական աշխարհը եւ անոր մանկական գրականութիւնը» (1974) և գրական ուսումնասիրություններ պարունակող «Լուսաւոր դեմքեր մեր օրերուն վրայ» (1972) ժողովածուները: Մահացել է 1983 թվականի հունիսի 18-ին Ֆրեզնոյում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am