ՎԱՀԵ-ՎԱՀՅԱՆ (Սպդալյան Սարգիս Հակոբի). ծնվել է 1908 թվականի հոկտեմբերի 22-ին Կյուրինում (Սեբաստիայի նահանգ): Բանաստեղծ, խմբագիր, հասարակական գործիչ, մանկավարժ: Սովորել է Այնթապի Վարդանյան և Հալեպի հայկական բողոքական վարժարաններում: Ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը (1930): Ուսուցչություն է արել Բեյրութի մերձակայքում գտնվող Բրումանայի անգլիական գիշերօթիկ Երկրորդական վարժարանում, Անթիլիասի դպրեվանքում, Կիպրոսի ՄԵլգոնյան կրթական հաստատությունում, պաշտոնավարել Բեյրութի «Երվանդ Հյուսիսյան» հայագիտական կենտրոնում: Գրականություն է մուտք գործել Սարգիս Մեհյան, Ա. Հ. Հարզվարթյան, 1933-ից՝ Վ-Վ. գրական կեղծանուններով: Աշխատակցել է «Անահիտ», «Զվարթնոց», «Արագած» ն այլ պարբերականների: 1946-ին Բեյրութում հիմնել և գլխավորել է «Անի» ամսագիրը և համանուն հրատարակչությունը: Բանաստեղծություններում արտահայտել է թախծի և վշտի տրամադրություններ («Արև-անձրն», 1939, ժողովածու): «Ոսկի կամուրջ» (1946) ժողովածուում Հայաստանն է՝ իր ներկայով: Հայաստանից ստացած տպավորությունների արդյունք է «Յարալէզներու հաշտութիւնը» (1953) ուղեգրությունը: «Մատեան սիրոյ եւ մորմոքի» (1968) ն «Յուշարձան Վահրամիս» (1977) ժողովածուներում մարդ-անհատի հոգեկան տվայտանքներն ու խոհերն են: Հեղինակ է նաև գրաքննադատական հոդվածների («Բերքահաւաք», հատոր 1, 2, 1978, 1987. ժողովածու): Մահացել է 1998 թվականի օգոստոսի 19-ին Բեյրութում:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Ոսկի կամուրջ, Ե., 1958: Մատյան սիրո և մորմոքի, Ե., 1971:
Հատընտիր, Բեյրութ, 1986:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am