ՎԱՆԱՆԴԵՑԻ (Փորսուղյան) Գուրգեն Արշակի. ծնվել է 1898 թվականի հունիսի 10-ին Կարսում: Գրականագետ, քննադատ: Ավարտել Է ԵՊՀ (1927): 1930-ից դասախոսել է ԵՊՀ-ում: Վանանդեցու գրականագիտական, արվեստաբան, ուսումնասիրությունները նվիրված են Խ. Աբովյանին, Րաֆֆուն, Շիրվանզադեին, Պ. Պռոշյանին, Ե. Չարենցին ու Մ. Սարյանին: Մահացել է  1937 Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Արեգակը խաչափայտին [պոեմ], Ե., 1923: 

Րաֆֆու վեպերը, Ե., 1928:

Շիրվանգադեի ստեղծագործության հիմնական գծերը, Ե., 1930:

Գրկ. Ղուկասյան Զ., Սովետահաւ գրականագիտությունը 1920-1930-ական թվականներին. Ե., 1981:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am