ՎԱՆԱՆԴԵՑԻ Հովհաննես, Հովհան (Ամիրզադե Միրզայի Միրզայան) ծնվել է 1772 թվականին  Վանում: Բանաստեղծ, մշակութային գործիչ: Ս. Գ. Վանանդեցու պապը: Ավարտել է Կ. Պոլսի Մայր դպրատունը (1798): 1799-ից աստվածաբանություն և հայկաբանություն Է դասավանդել Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանում: «Ճառ ներբողական ի Սուրբ Խաչն Քրիստոսի եւ պատմագրական առասացութիւն ի Սուրբ Նշանն Վարագայ» (1816, հրատ.՝ 1853) երկում Վանանդեցին նկարագրել է Վարագավանքի կառուցման պատմությունը, մատնանշել քրիստեական կրոնի դերը հայ ժողովրդի կյանքում: «Արփիական Հայաստանի» (1836), «Ոսկի դար Հայաստանի» (1841), «Տեսարան հանդիսիցն Հայկայ, Արամայ եւ Արայի» (հարտ.՝ 1856) դյուցազներգություններով որոշակի ձև և ուղղություն է տվել հայկական կլասիցիզմին: Վանանդեցու բանաստեղծություններից հայտնի է «Առ Հայաստանը» (առավելապես իր առաջին տողով՝ «Հայաստան, երկիր դրախտավայր»), որը երգի է վերածել Գ. Երանյանը: Մահացել է 1841 թվականի փետրվարի 3-ին  Զմյուռնիաում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am