ՎԱՆԱՆԴԵՑԻ (Միրզայան) Սարգիս Գրիգորի. ծնվել է 1830 թվականին Զմյուռնիայում: Դրամատուրգ, դերասան, թատերական գործիչ, խմբագիր: Հ. Վանանդեցու թոռը: Եղել Է Զմյուռնիայի Հաշտենից, Վասպուրական ընկերությունների անդամ, Աղքատասիրաց ընկերության ատենադպիր, նաև «Միություն» հանդեսի և «Իրավունք» թերթի խմբագիր: «Վասպուրական թատրոնի» հիմնադիր-ղեկավարներից և առաջատար դերասաններից: Դերերից են՝ Արշակ (Պեշիկթաշլյանի «Արշակ Բ»), Սավուղ (Վ. Ալֆիերիի «Սավուղ») և այլն: Հեղինակ է «Մեծն Ներսէս կամ Հայաստանի բարերարը» (1858), «Միհրդատ» (1858), «Վիրգինեա» (1858) ողբերգությունների, որոնք բեմադրվել են Զմյուռնիայում, Թիֆլիսում, Կ. Պոլսում, Երևանում: Մահացել է 1871 թվականի ապրիլի 27-ին Զմյուռնիայում:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am