ՎԱՆԱՏՈՒՐ Վարդան (Ավագյան Վարդ Գրիգորի). ծնվել է 1937 թվականի հունվարի 14-ին Կուլիկամ գյուղում (Վրաստանի Ախալքալաքի շրջան): Բանաստեղծ: Ավարտել է ԵՊՀ (1967): 1975-99-ին՝ «Նաիրի» հրատարակչության խմբագիր: Լույս է ընծայել «Լույսի կոհակներ» (1969), «Լեռնաստանս» (1976), «Լույսը ձեզ» (1980), «Լույսի արցունքներ» (1983), «Լույսի նժար» (1986), «Լույս իմացյալ» (1991), «Լույսի պատարագ» (1994), «Խորան լուսո» (1997), «Լույս տառապանքի» (2000), «Եվ լույս կլինի» (2003) բանաստեղծությունների ժողովածուները, որոնց հիմքում հայրենիքի, սիրո թեմաներն են:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am