ՎԱՆՑՅԱՆ Գրիգոր Խաչատուրի. ծնվել է 1870 թվականին Բեժանո գյուղում (այժմ՝ Վրաստանի Ախալքալաքի շրջանում): Լեզվաբան, գրաքննադատ: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1885-90), Բեռլինի համալսարանում (1895): Հայոց լեզու է դասավանդել Ախալքալաքում և Թիֆլիսում: Գրել է գրաքննադատ, հոդվածներ, կազմել այբբենարան: Առավել ուշագրավ են Վանցյանի գրպանի ուղղագրական բառարանը և հայոց լեզվի տարրական դասընթացը, որոնք ունեցել են մի քանի հրատարակչություն: «Պատմական քերականութիւն արեւելահայ լեզուի» (1906) աշխատության մեջ անդրադարձել է ժամանակի լեզվաբանական և հայրենագիտական հարցերի, քննարկել հայերենի ցեղակցության, արևելահայ գրականության լեզվի և բարբառների փոխհարաբերության խնդիրները, գրական լեզվի ձևավորման գործընթացը: Մահացել է 1908 թվականին Թիֆլիսում: 

Վանցյանի անունով է կոչվել Բեժանոյի միջնակարգ դպրոցը:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am