ՎԱՐԴԱՆՅԱՆ Անուշավան Հայրապետի. ծնվել է 1879 թվականի մարտի 21-ին  Ցղնա գյուղում (Նախիջևանի գավառ): Դրամատուրգ: 1921-29-ին՝ Երևանի կաշվի գործարանի կառավարիչ, 1933-35-ին՝ Դիլիջանի առողջարանի տնօրեն: Գրել է «Անարխիստը» (1908), «Ուրուականներ կամ Սունդուկենց Գաբոյի տանը» (1916, նվիրված Գ. Սունդուկյանի հիշատակին), «Բանդիտներ» (1927), «Դիրքերում» (1931), «Արաքսի ափին» (1940) և այլ պիեսներ: Մահացել է 1954 թվականի հունիսի 4-ին Երևանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Դրամատիկական երկեր, Ե., 1937: Պիեսներ, Ե.. 1949:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am