ՎԱՐԴԱՆՅԱՆ Հովսեփ. ծնվել է 1815 թվականի մարտի 28-ին Կ. Պոլիս: Գրող, պատմաբան, խմբագիր: Սովորել է Վիեննայի Մխիթարյան միաբանությունում (1826-ից): 1836-ից դասավանդել է Կ. Պոլսի Ներսեսյան դպրոցում: 1837-ից, շուրջ 25 տարի, որպես թարգմանիչ աշխատել է օսմանյան նավատորմի նախարարությունում: Եղել է լուսավորչական շարժման ներկայացուցիչներից: Պայքարել է հայ ժողովրդի միասնությունը ջլատող կրոնական անհանդուրժողականության դեմ: Այդ դիրքերից էլ գրել է «Ագապի» հայատառ թուրքերեն վեպը, որի հիմքում հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների դավանական պայքարն է: Վեպը մեկ դար անհայտության մեջ մնալուց հետո հրատարակվել է 1953-ին (վերահարտ.՝ 1979)՝ Գ. Ստեփանյանի թարգմանությամբ: Այնուհետև դարձյալ հայատառ թուրքերենով տպագրվել են «Շատախօսը» (1852) վեպը, «Նապոլէոն Բոնապարտի պատմութիւնը» (մաս 1-6, 1855-56) աշխատությունը, «Սահմանադրական ճշմարտութիւններ եւ անոնց պարտաւորութիւնները» (հայերեն, 1863) և «Արևելեան պատերազմի պատմութիւնը» (1871) պատմսկսն աշխատասիրությունները: Խմբագրել է հայատառ թուրքերեն «Մեճմուայը հաւատիս» (1852-72) և «Թերճըմանը էֆքեար» պարբերականները: Ֆրանսերենից հայերեն է թարգմանել Սաժի «Կաղ սատանան» վեպը: Մահացել է 1879 թվականին Կ. Պոլիսում:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am