ՎԱՐԴԱՆՅԱՆ Սասուն Տիգրանի. ծնվել է 1942 թվականի օգոստոսի 3-ին Սոլակ գյուղում (ՀՀ Կոտայքի մարզ)]: Գրող: Ավարտել է Մայր աթոռ Ս. Էջմիածնի հոգևոր ճեմարանը (1967): 1967-70-ին՝ նույն ճեմարանի, 1974-90-ին՝ ԵՊՀ դասախոս: 1991-95-ին՝ Սևանի Վազգենյան դպրանոցի, 1995-98-ին՝ Շիրակի թեմի հոգևոր ընծայարանի տեսուչ-տնօրեն: 1998-ից աշխատում է ԼՂՀ Քաշաթաղի շրջանում՝ որպես մանկավարժ:
Լույս է ընծայել «Մատյան փրկության» (1978) թատերգությունը, «Ակունքներ» (1989), «Սկիզբ» (1991) վիպակների, «Կախարդական մանկություն» (1993), «Հեռու-հեռավոր այն օրերին» (1995) պատմվածքների ժողովածուները, «Որոնում» (1995), «Անտակ հորը» (1996) վեպերը, «Արամ Աշխարհակալ» (հատոր 1, 2, 1997, 1998) պատմավեպը:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am