ՎԱՐԴԱՆՅԱՆ Սերգեյ Գագիկի. ծնվել է 1952 թվականի հոկտեմբերի 9-ին Երևանում: Բանասեր, արձակագիր, լրագրող: Ավարտել Է ԵՊՄԻ (1974): 1991-2002-ին՝ ՀՀ Կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական խորհրդի փոխնախագահ, 2004-ից՝ «Ձայն համշենական» թերթի խմբագիր: Խմբա՚գրել և լույս է ընծայել հայ երեխաներիր գրառած բանահյուսական նմուշների ընտրանին՝ «Հրեղեն ձքն» (1981) և «Թագավորի երազները» (2003) ժողովածուներում: Հեղինակ է նաև հայ ժողովրդի պատմության, բանասիրության, ազգագրության և մշակույթի, սփյուռքի խնդիրներին վերաբերող գրքերի («Հայոց մայրաքաղաքները», 1985, «Հայաստանի մայրաքաղաքները» (1995, ԹԱՍ Հայկաշեն Ուզունյան մրցանակ՝ 1987)]: Միջին Ասիայի տարբեր վայրերում գրառել է կրոնափոխ համշենահայերի երգերն ու հեքիաթները, որոնք հրատարակել է «Ձայն համշենական» (1989, հատոր 3) ժողովածուում: Գրել է նաև մանուկների համար («Արևածաղիկը», 1989, ժողովածու):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am