ՎԱՐԴԱՆՅԱՆ Վիկտոր Վարդանի. ծնվել է 1910 թվականի դեկտեմբերի 5-ին  Բիթլիսում: Բանաստեղծ-մանկագիր: Ավարտել է Երևանի ատամնաբուժական դպրոցը (1938): Սովորել է ՀԳՄ-ին առընթեր գրական համալսարանում: 1958-70-ին՝ Համամիութենական հեղինակային իրավունքների պաշտպանության վարչության հայկական բաժանմունքի տնօրեն:

Վարդանյանի բանաստեղծությունների, պոեմների հիմնական թեմաներն են հայրենասիրությունն ու ընկերասիրությունը («Փոքրիկ կառուցողները», 1931, «Հանելուկներ», 1935, «Գարնան ծիլեր», 1950, «Գարնան երգը», 1960, «Ի՞նչ են երգում ճնճղուկները», 1963, «Լուսաբացից լուսաբաց», 1966, «Կարկաչահոս աղբյուրի պես», 1971, «Արևականչ», 1978, «Ոզիկն ու պոզիկը», 1981): Գրել է շուրջ 50 մանկական պիեսներ («Հազարան բլբուլը», «Չարաբաստիկ կապոցը», «Ծաղիկն ու փուշը», «Ծովինար», «Բարի գալուստ, ծիծեռնակ» և այլն), որոնցից շատերը բեմադրվել են Հայաստանի տարբեր թատրոններում, Թբիլիսիում, Բուլղարիայում: Մահացել է 1988 թվականի հունվարի 27-ին Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Վիկտոր Վարդանյան: Կենսամատենագիտություն, Ե., 1981:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am