ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ Արտակ Սևանի. ծնվել է 1951 թվականի մարտի 27-ին  Ծաղկավան գյուղում (ՀՀ Տավուշի մարզ): Արձակագիր, թարգմանիչ: Ավարտել է ԵՊՀ (1973): 1978-88-ին՝ «Հայաստան» հրատարակչության խմբագիր, 1988-90-ին՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի գրական մեկնաբան, 1990- 1991-ին՝ «Արմենպրեսի» տնօրեն, 1992-95-ին՝ Տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետի տեղակալ, 1995-96-ին՝ Տավուշի մարզի ոստիկանության բաժնի պետ, 1996- 1999-ին՝ ՆԳՆ լրատվության վարչության պետի տեղակալ, 1999-2003-ին՝ վարչության պետ: Լույս է ընծայել «Թաց մամուռ» (1984), «Պատ» (1987), «Արյան ընթացքը» (2003) պատմվածքների ժողովածուները: Թարգմանություններ է կատարել ռուսերենից: մահացել է 2005 թվականի հուլիսի1-ին Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am