ՎԱՐԴՈՒՄՅԱՆ Հովիկ Սարիբեկի. ծնվել է 1940 թվականի հունիսի 26-ին  Ճոճկան գյուղում (ՀՀ Լոռու մարզ)]: Արձակագիր: Ավարտել է ԵՊԻ (1970): 1998-2004-ին՝ ՀՀ ՊՆ լրատվության և քարոգչության վարչության հեռուստալրագրող: Հեղինակ է «Այսպիսի պատմություն» (1983), «Երագների հովիտը» (1986), «Այսպես են մեռնում արծիվները» (1996), «Գրոհայինների հրամանատարը» (1999, վիպակների և դիմանկարների ժողովածու), «Անահիտ աստվածուհու վերադարձը» (2002), «Լաբիրինթոս» (2003), «Վիպակ տղամարդկանց համար: Բոլերո» (2003), «Զրույցներ Հրանտ Մաթևոսյանի հետ» (2003), «Աստվածների կանչը» (2004), «Շուշիի ազատագրումը» (2007) գրքերի:

ՀԺՄ և ՊՆ «Ես քո զինվորն եմ, Հայրենիք» (1999), ՀԳՄ Մ. Նալբանդյանի անվան (2003) մրցանակներ, ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան-100» (1997), «Վազգեն Սարգսյան» (2004) մեդալներ, ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալ (2001):

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am