ՎԵՐԴՅԱՆ Բոգդան Հակոբի. ծնվել է 1919 թվականի սեպտեմբերի 20-ին Բեգում Սարով գյուղում (այժմ՝ Ադրբեջանի Միր Բաշիրի շրջանում): Գրող, լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1973): Ավարտել է ԵՊՄԻ (1941): 1948-ից՝ ՀՊՄԻ դասախոս, 1965-69-ին՝ պրոռեկտոր: Գրել է պատերազմական թեմայով «Քեզ համար, Լենինգրադ» (1951) և հետպատերազմական տարիների կյանքն արտացոլող «Ինչպես է գալիս երջանկությունը» (1957), «Լեռների որդին» (1962) վեպերը: Վերդյանի «Ծաղիկներս մնացին հեռվում» (1969, 2-րդ հրատ.՝ 1990) վեպի գլխավոր հերոսներն են զորավար Անդրանիկն ու Ս. Թեհլերյանը: «Այրվող ալիքներ» (1977), «Երկխոսություն» (1980), «Արտակարգ դեսպաններ» (1985) եռերգությունում պատկերել է հայության ազգային վերածնունդն ու սփյուռքահայերի ձգտումը դեպի Հայաստան: Ուսանողության անհանգիստ կյանքն է նկարագրված «Երրորդ կուրսը» (1975) վիպակում: Հեղինակ է նաև «Բարդ ստորադասական նախադասության շարահյուսություն» (1970) և այլ աշխատությունների: Մահացել է 1992 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանում:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am