ՎԵՐՄԻՇԵՎԱ Սեդա Կոնստանտինի. ծնվել է 1932 թվականի հոկտեմբերի 9-ին Թիֆլիսում: Բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ: Կ.Ք. Վերմիշևի դուստրը, Ս. Տ. Զոլյանի մայրը: Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը (1956): 1987-88-ին՝ ԽՍՀՄ մշակույթի ֆոնդի հայկական բաժանմունքի, 1993-ից՝ ԼՂՀ Մոսկվայում մշտական ներկայացուցչության փորձագետ, 1995-98-ին, միաժամանակ՝ Ռուս-հայկական նախաձեռնությունների կենտրոնի պատասխանատու քարտուղար, 1994-99-ին՝ ՌԴ Պետդումայի և ՀՀ Աժ կապերի հանձնաժողովի նախագահ Ն. Ի. Ռիժկովի օգնական-խորհրդական (հասարակական կարգով), «Գոլոս Արմենիի» թերթի ՌԴ ԱԳՆ-ում հավատարմագրված թղթակից:
Գղում է ռուսերեն: Լույս է ընծայել «Արևը բարձրակետում» (1970), «Առկայծող կետագծեր» (1974), «Տերևներ» (1982), «Ժայռանախշեր» (1988), «Անհարթ սեպագիր» (1999), «Սիրո թև» (1999), «Քարից և ավագից» (2005) բանաստեղծությունների ժողովածուները: Բանաստեղծությունների հիմնական թեման սերն է, հայրենի աշխարհը: Հեղինակ է նաև վերլուծական ուսումնասիրությունների («Իշխանության կենտրոնացումը՝ Ռուսաստանի ներքին գաղափարի հրամայականը», 2002):
ՀԳՄ (1974, ռուսալեզու գրողների բաժանմունքի նախագահ՝ 2003-ից), Մոսկվայի գրողների միության (1991), Հայ-ռուսական բարեկամության նախագահության (1993-2006) անդամ, Ռուսաստանի հայերի միության (2001-ից), Մշակույթի աջակցության միջազգային ընկերակցության (2006-ից) վարչությունների անդամ:
ՀՀ Ներսես Շնորհալու շքանշան (2005), Ռուսաստանի հայերի միության ադամանդակուռ արծաթե խաչ (2002), ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալ (2003): ՀԳՄ գրական ամենամյա մրցանակ (2006): ՌԴ ԳԱ Շոլոխովի հուշամեդալ (2004):
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Нагорье. M.. I990;
Что стоит за каспийской нефтью. М., 1990;
Тектоника внешних и внутренних границ СССР, М., 1997;
Но как жива еще душа, М., 1999; Разбит наш дом. Рязань, 2003.
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am