ՎԵՍՊԵՐ (Դաբաղյան Մարտիրոս Տիգրանի) ծնվել է 1893 թվականի հուլիսի 28-ին Վանում: Բանաստեղծ, թարգմանիչ: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967): Սովորել է Վանի Երամյան վարժարանում և պետական ուսուցչանոցում: 1915-ին գաղթել է Արևելյան Հայաստան: Աշխատել է որպես մանկավարժ, ապա՝ «Գրական սերունդ», «Խորհրդային Հայաստան» ամսագրերի խմբագրություններում: Լույս են տեսել «Կայարաններ» (1925), «Պայծառություն» (1936), «Եղևնի» (1939), «Առաջին աշուն» (1956), «Հրազդան» (1959). «Հորեղբոր սրինգ» (1960), «Մայրենի երգեր» (1965), «Շուշանի շափրակներ» (1968) բանաստեղծությունների ժողովածուները: Գրել է նաև մանուկների համար: Մահացել է 1977 թվականի սեպտեմբերի 20-ին Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրկ. Արձակ էջեր, Ե., 1963: 

Հատընտիր, Ե., 1973:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am