ՈՐԲՈՒՆԻ Զարեհ [Էոքսուզյան Զարեհ Մարտիրոսի). ծնվել է 1902 թվականի մայիսի 24-ին Օրդուում (Տրապիզոնի նահանգ): Գրող: Մեծ եղեռնի տարիներին կորցնելով հորը՝ ընտանիքի հետ անցել է Ռուսաստան: Սովորել է Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում (1919-22), ապա հաստատվել Ֆրանսիայում: Մարսելում խմբագրել է «Նոր հավատք» (1924) հանդեսը (Պ. Զարոյանի հետ), 1938-39-ին՝ «Լուսաբաց» (Փարիզ) պարբերականը, որի հրատարակությունը ընդհատվել է պատերազմի պատճառով: Որբունին զորակոչվել է ֆրանսիական բանակ, գերի ընկել, ազատվել 1945-ին: Գրական առաջին գործը «Փորձ» (1929) վեպն է, որը ծրագրված «Հալածուածները» վիպաշարի առաջին երկն է: Հետագայում Որբունին ամբողջացրել է վիպաշարը՝ գրելով «Թեկնածուն» (1967), «Ասֆալթը» (1971), «Տարօրինակ օր մը» (1973): Լույս է ընծայել «Վարձու սենեակ» (1946), «Անձրեւոտ օրեր» (1958), «Գոհարիկ եւ ուրիշներ» (1966) պատմվածքների ժողովածուները, «Եւ եղեւ մարդ» (1964) վեպը: Որբունին իր ստեղծագործություններով որոշակի ավանդ է բերել սփյուռքահայ գրականության մեջ հատկանշվող «նահանջի» ուղղությանը: Մահացել է 1980 թվականի դեկտեմբերի 1-ին Փարիզում:
Գրականության ցանկ
Աղբյուրներ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
Ստեղծագործություններ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am