ՈՍԿԱՆՅԱՆ Արտակ Սուրենի. ծնվել է 1938 թվականի ապրիլի 30-ին Ղզլքիլիսա գյուղում (այժմ՝ Կարմրավանք՝ Վրաստանի Ծալկայի շրջանում)]: Բանաստեղծ, թարգմանիչ: Ավարտել է ՀՊՄԻ (1962): 1964-67-ին աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի, 1967-70-ին՝ «Մաթեմատիկան և ֆիզիկան դպրոցում» հանդեսի խմբագիր, 1970-74-ին՝ Հայկական հանրագիտարանի ֆիզմաթ և քիմիայի խմբագրության վարիչ, 1974-79-ին՝ գլխավոր խմբագրի տեղակալ, 1990-ից՝ «Անահիտ», 2006-ից՝ «Օքրո Օքրոյան» հրատարակչությունների տնօրեն, միաժամանակ՝ «Աստվածաշնչային լիգա» քրիստոնեական կազմակերպության փոխտնօրեն (1998-2001), Օ. Օքրոյանի անվան Գրական հիմնադրամի նախագահ (2003-ից):
Լույս է ընծայել «Կաթն ծիր» (1967), «Կարճ միացում» (1980), «Կարոտի կայծ» (1985), «Ընտրանի» (2006) ժողովածուները, «Աշխարհի արարումը» (1998), «Սև գույնը» (2003) պոեմները, «Թզուկը» (2003), «Գույների հեղեղը» (2003, երկուսն էլ՝ մանկական, բանաստեղծությունների ժողովածու), «Երկնային Թումանյանը» (2006, ընտրությունը, առաջաբանը և վերլուծությունները՝ Ոսկանյանի), «Ռիչարդն ընդդեմ Ռիչարդի» (2006, թատերագիտական էսսե) գործերը: Կատարել է թարգմանություններ վրացերենից և ռուսերենից:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007թ.:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am