ՈՍԿԵՐՉՅԱՆ Արտաշես Կարապետի ծնվել է 1908 թվականի նոյեմբերի 22-ին Բաշ Շորագյալ գյուղում (Կարսի մարզ): Գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1967): Սովորել է Երևանի կոնսերվատորիայում (1926-31, էքստեռն), ավարտել է ԵՊՀ (1935): Ոսկերչյանի աշխատությունները («Ստ. Շահումյանի գրական հայացքները, 1947, «Սովետահայ գրականության և գրական ժառանգության հարցեր», 1954, «Ռուս մեծ քննադատներ և հրապարակախոսներ», 1957, «Քննադատություն և հրապարակախոսություն», 1968, «Ալ. Մյասնիկյանը և գրական հարցերը», 1974, «Ռուս գրականություն: Ակնարկներ», 1977, «Սուրեն Սպանդարյանը հրապարակախոս և քննադատ», ռուսերեն, 1979, «Ռուս և հայ գրականության հարցեր», 1982) վերաբերում են գրական-հասարակական մտքի պատմությանը, հայ և ռուս գրականության առնչություններին:
Մահացել է 1993 թվականի հուլիսի 3-ին Յալթայում:
Գրականության ցանկ
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am