ՎՇՏՈՒՆԻ Ազատ. Մամիկոնյան Կարապետ Սեթի. ծնվել է 1894 թվականի հուլիսի 17-ին Վանում: Բանաստեղծ, հասարակական գործիչ: Սովորել է Վանի Երամյան վարժարանում, ավարտել Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանը (1911), սովորել Սորբոնի համալսարանի գրական-փիլիսոփական ֆակուլտետում: 1914-ին հաստատվել է Թիֆլիսում: Մասնակցել է հայ կամավորական շարժմանը, կովկասահայության մշակութային կյանքին, հրատարակել «Կամաւորի յուշատետրից» (1915) պատմվածքների ժողովածուն: 1921-ին Հայաստանի կառավարության գործուղմամբ մեկնել է Իրան և Իրաք՝ հայրենադարձությունը կազմակերպելու առաքելությամբ: 1922-ին Ե. Ա. Չարենցի, Գ. Ա. Աբովի հետ հրապարակել է «Երեքի դեկլարացիան»՝ տուրք տալով ժամանակաշրջանի գրական ծայրահեղ ըմբռնումներին: Հայաստանի պրոլետարական գրողների ընկերակցության նախագահ (1922-23): Խմբագրել է «Մուրճ» (Երևան), «Դիրքերում» (Թիֆլիս), «Մուրճ ու մանգաղ» (Դոնի Ռոստով), «Խորհրդային արվեստ» (Երևան) պարբերականները:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ Երկ. ժող., Ե., 1947:
Երկ., Ե., 1956:
Երկ., հ 1, 2, Ե., 1960, 1961:
Ընտիր Երկ., 1971:
Բանաստեղծություններ և պոեմներ, Ե.. 1954:
Գրկ. Ղազարյան Հ., Ազատ Վշտունի, Ե., 1959:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am