ԵԿԱՎՅԱՆ Զավեն Վարդանի. ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 1-ին Հալեպում: Լեզվաբան, արևելագետ, մշակութային գործիչ: Սորբոնի համալսարանի լեզվաբանության դոկտոր (1977): ՀՀ ԳԱՍ (1998) և ԵՊՀ (2000) պատվավոր դոկտոր: Ավարտել է Սորբոնի համալսարանը (1964), Փարիզի հասարակագիտության ակադեմիան (1964), Արևելյան կենդանի լեզուների բարձրագույն դպրոցը (1964), ԵՊՀ (1969), Փարիզի պետական վարչագիտության ինստիտուտը (1977): 1972-84-ին՝ Սորբոնի համալսարանի դասախոս, միաժամանակ՝ Մարի-Նուբար ուսանողական ոստանի, 1984-ից՝ Գ. Գյուլպենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն, աջակցում է հայ ԳՐՔԻ հրատարակման, սփյուռքում՝ հայ դպրոցի պահպանման գործին:
Մայայայից (1994, Շվեյցարիա), Հայ կաթողիկե պատրիարքության Ս. Մեսրոպ Մաշտոց պատվո (1995) շքանշաններ, Ֆրանսիայի Ասպետ արժանավորաց (1995), Վատիկանի Ա. Սեղբեստրոսի հրամանատար (1999), ՀՀ Մովսես Խորենացու (2000), Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ասպետի և իշխանի աստիճանի (2003) մեդալներ:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am