ԵՐԵՄՅԱՆ Արամ Գարեգինի. ծնվել է 1898 թվականիմարտի 12-ին Մարզվանում (Սեբաստիայի նահանգ): Գրող, գրականագետ, արվեստաբան: Ավարտել է Վիեննայի համալսարանի պատմության ֆակուլտետը: 1915-ից ուսուցչություն է արել Նոր Ջուղայի, Թեհրանի, Ռեշտի դպրոցներում: 1925-ին եկել է Հայաստան. 1926-27-ին՝ «Արվեստ» հանդեսի խմբագիր, 1929-33-ին՝ «Պրոլետար» (Թիֆլիս) թերթի ոճաբան-խմբագիր: Այնուհետև վերադարձել է հրան: Աշխատակցել է «Մշակ», «Հորի գոն», «Լրաբեր», «Սիոն» և այլ պարբերականների: Հրատարակել է «Իդեալիստը» (1920), «Կասաեդրա» (1949, «Մարմարա»), «Պատանի արտիստը» (1959, «Մարմարա») գեղարվեստական երկերը, «Աշուղ Յարութ օղլի» (1920), «Պարսկահայ աշուղներ» (գիրք 1-3, 1920-25), «Աշուղ Ղուլ Տովհաննէս» (1929), «Աշուղ Գրիգոր Տալեան» (1930), «Մի անյայտ ձեռագիր. Տաղարան...» (1947) բանասիրական ուսումնասիրությունները: Հայ արվեստի պատմությանն են նվիրված «Ժողովրդական նկարիչ Գաբրիէլ Գիւրջեւսն» (1951), «Վանօ Խոջաբեկեան: Կեանքն ու արուեստը» (1955), «Նոր Ջուղայի ժէ դարու որմնանկարչական յուշարձանը» (1942), «Քանդակագործուհի Այծեմնիկ Ուրարտու» (1949), «Մանրանկարիչ Աարգիս Պիծակ» (1952) աշխատությունները: Խմբագրել է և հրատարակել «Սեւան» (1926) երաժշտական ալմանախը և «Հայաստանի նկարիչների ալմանախը» (1926): Մահացել 1972 թվականին Բենդեր- Փեհլևիում (Իրան):
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Սպահանի Փերիւս գաւառը (Հ. Աճաոյանի առաջաբանով), Նոր Ջուղա, 1919: Չարմահալի հայ ժողովրդական բանահիւսութիւնը, Վնն., 1923:
Ռուսահայ թատրոնի պատմութիւնը, Վնտ., 1933:
Ակադեմիկոս Աւետիք Իսահակեանի պոեզիայի հիմնական գծերը, Բուենոս Այրես, 1956:
Հայ ժողովրդի տաղանդաւոր բանաստեղծ Յովհաննէս Թումանեան, Ֆրեզնո, 1957:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am