ԵՍԱՋԱՆՅԱՆ Բելա Մարկի. ծնվել է 1930 թվականի մարտի 1-ին Իրկուտսկ քաղաքում:  Լեզվաբան, մանկավարժ: Մանկավարժական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1973): ՀՀ վաստակավոր մանկավարժ (2003): Ավարտել է Դոնի Ռոստովի պետ. համալսարանը (1952): 1962-83-իև՝ ԵՌՕԼՄԻ դասախոս, 1983-2003- ին՝ ՀՊՄՀ ռուսերենի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ: 1993-ից՝ ռուս մշակույթի «Հարմոնիա» միջազգային միության փոխնախագահ: Ուսումնասիրությունները վերաբերում են հայկական դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման, ռուսերենի և հայերենի հոլովական կառուցվածքների համապատասխանությունների հարցերին («Ռուսերենի նախդիրավոր կառուցվածքները և նրանց հայերեն համապատասխանությունները», 1977, «Ռուսաց լեզվի դասը հայկական դպրոցում», 1984, «Ռուսերենի դասավանդման մեթոդիկան հայկական դպրոցում», 1986): Կազմել է դասագրքեր ռուսերենի խորացված ուսուցմամբ հայկական դպրոցների 1-8 դասարանների համար:

Գրականության ցանկ
 
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Армения библейская. Е., 1993 (համահեղինակ)
 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am