ԵԶԵԿՅԱՆ Լևոն Կորյունի. ծնվել է 1941 թվականի հունիսի 13-ին Լվովում: (ծ. Լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1990), պրոֆեսոր (1991): Ռ. Կ. Եզեկյանի եղբայրը: Ավարտել է ԵՊՀ (1965): 1966-ից՝ ԵՊՀ դասախոս, 1991-ից՝ հայոց լեզվի ամբիոնի վարիչ: Ուսումնասիրությունները վերաբերում են լեզվաբանության և ոճաբանության հարցերին [«Րաֆֆու ստեղծագործությունների լեզուն և ոճը», 1975, «Հրանտ Մաթևոսյանի արձակի խոսքարվեստի մի քանի հարցեր», 1981, «Գրական աշխարհաբարը և արևելահայ պատմավեպի լեզուն (19-րդ դար)», 1990, «Գեղարվեստական պատկերը Ե. Չարենցի «Ծիածան» ժողովածուում», 1982, «Ե. Չարենցի «Տաղարանի» խոսքարվեստը», 1985]: Հեղինակ է նաև բուհական ձեռնարկների: Մահացել է 2016 թվականի օգոստոսի 14-ին Երևանում:
Գրականության ցանկ
Եզեկյան Լ., Հայոց լեզու, ԵՊՀ հրատ., Երևան, 2007 թ.:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am