ԶԱՐՅԱՆ (Ղազանջյան) Ռուբեն Վարոսի [1(14).9.1909, Ալեքսանդրապոլ (այժմ` Գյումրի) – 2.2.1994, Երևան], գրականագետ, թատերագետ, մանկավարժ: Արվեստագիտության դոկտոր (1962), պրոֆեսոր (1963), ՀԽՍՀ արվ. (1968, թղթակից անդամ` 1972-ից), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961): Ավարտել է ԵՊՀ (1936): 1938–74-ին` Հայպետհրատի գեղարվեստական գրակնության բաժնի վարիչ, 1941–43-ին` «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր, 1948–58-ին` ԵԳԹԻ ամբիոնի վարիչ, 1958–87-ին` ՀԽՍՀ ԳԱ Արվեստի ինստիտուտի հիմնադիր-տնօրեն: Աշխատությունները վերաբերում են հայ թատրոնի պատմությանը և դերասանական արվեստին, հեղինակ է նաև հուշագրությունների: Արվեստի ինստուտում ստեղծել է շեքսպիրագիտական գրադարան (1964), Շեքսպիրագիտության կենտրոն (1966): Գերմանական շեքսպիրյան ընկերության (1970), Հռոմի Տիբերինյան ակադեմիայի թղթակից անդամ (1981), արվեստի և ճարտարապետության ՀՀ Պետական մրցանակների հանձնաժողովի նախագահ (1971–84): ՀՀ Պետական մրցանակ (1981):
Գրականության ցանկ
<<Ով ով է: Հայեր>> հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Աբովյանի կյանքը, Ե., 1954:
Սիրանույշ, Ե., 1957:
Ադամյան. Արվեստը, Ե., 1960:
Ադամյան. Կյանքը, Ե., 1961:
Հուշապատում, գիրք 1–3, Ե., 1975–81:
Էջեր հայկական շեքսպիրապատումից, հ. 1–2, Ե., 1979–81:
Մայրամուտից առաջ, հ. 1–2, Ե., 1988–90:
Գրկ. Ռուբեն Զարյան [Ժող.], Ե., 1980:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am