ԶՈՀՐԱՊՅԱՆ Հովհաննես. ծնվել է 1756 թվականին Կ. Պոլիսում: Բանասեր: Ավարտել է Վենետիկի Մխիթարյանների հոգևոր ուսումնարանը (1779): Ճանապարհորդել է հայկական գաղթավայրերում (1791-ին՝ Ուկրաինայի և Լեհաստանի, 1792-ին՝ Մերձավոր Արևելքի), հավաքել արժեքավոր ձեռագրեր, փաստաթղթեր: Պատրաստել է Աստվածաշնչի քննական հրատարակությունը («Աստուածաշունչ մատեան Հին և Նոր կտակարանաց», 1805): Հրատարակել է Մովսես Խորենացու «Գիրք պիտոյիցը» (1796), Եվսեբիոս Կեսարացու «Ժամանակագրութիւնը» (1818, լատիներեն, Ա. Մայի հետ), Ներսես Շնորհալու «Ողբ Եդեսիոն» (1827): Գրել է «Պատմութիւն Աստուածաշունչ գրոց...» (1803) գիրքը: 1817-ին դուրս է եկել միաբանությունից, տեղափոխվել Ֆրանսիա, աշխատակցել արևելագիտական հրատարակությունների: Փարիզի Ասիական ընկերության անդամ: Մահացել է 1829 թվականին Փարիզում:
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am