ՍՐԱՊՅԱՆ Արամայիս. ծնվել է 1910 թվականի հոկտեմբերի 25-ին Օրթագյուղում (Նիկոմեդիա՝ Թուրքիա): Գրող, հասարակական, մշակութային գործիչ: 1915-ին որբանալով՝ ապաստանել է Կ. Պոլսի և Կորֆուի որբանոցներում: Ավարտել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանը (1929), ապա՝ Մխիթարյան միաբանության կրթաթոշակով՝ Միլանի համալսարանի բժշկական ֆակուլտետը: Սրապյանի նախաձեռնությամբ հիմնվել է Իտալիայի հայ մշակութային միությունը (1945): Սրապյանի չափածոն («Հանդիպումներ մուսային հետ», 1949, «Ազոլոյէն Վենետիկ», 1956, ժողովածուներ) համակված է սիրո, գեղեցկության և հայրենադարձության ապրումներով, արձակ գործերում («Զէնքի տակ», 1956, «Ալպեան ռազմիկներուն հետ», 1959, ժողովածուներ) Մեծ Եղեռնը տեսած հայի աշխարհազգացողությամբ պատկերված են Երկրորդ աշխարհամարտի (1939-45) դեպքերը: Մահացել է 1969 թվականի փետրվարի 14-ին Միլանում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Անավարտ երթ (բանաստեղծություններ և պատմվածքներ, ծաղկաքաղ), Ե., 1971: 

Սփյուռքահայ բանաստեղծություն (ժողովածու), Ե , 1981:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am