ԱԹԱՅԱՆ Արշակ Գևորգի ծնվել է 1877 թվականի հունիսի 20-ին Մեծ Թաղլար գյուղում (այժմ՝ ԼՂՀ Հադրութի շրջանում): Գրող, թարգմանիչ, մանկավարժ: Արմեն, Ռաֆայել և Ռոբերտ Աթայանների հայրը: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Ներսիսյան և Շուշիի թեմական դպրոցներում:

Գրել է «Սալմաստ» (1906) տեղագրական ուսումնասիրությունը: Առաջինը նա է թարգմանել Մ. Գորկու «Դանկոյի սիրտը», «Կլիմ Սամգինի կյանքը», «Մայրը», ինչպես նաև Օմար Խայամի քառյակներից: Ուսուցչությամբ է զբաղվել Համադանում և Նոր Զուզայում: Թեհրանում (1921), Ալեքսանդրապոլում (1922) բեմադրվել է նրա «Սասունցի Դավիթ» դրաման: Անհիմն բռնադատվել է, գնդակահարվել, հետմահու արդարացվել (1955):

 Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am