ՍԱԴԱԹՅԱՆ Մանուկ. ծնվել է 1840 թվականի փետրվարի 1-ին Նոր Նախիջևանում (այժմ՝ ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում): Բանաստեղծ, թարգմանիչ: Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1858), սովորել ՄՊՀ-ում: 1862-ից դասավանդել է Լա¬զարյան ճեմարանի նախակրթարանում, վարել վերակացուի պաշտոն: 1865-ին տեղափոխվել է Երևան: Սադաթյանի բանաստեղծությունները լույս են տեսել 1858-59-ին «Ճռաքաղ», «Մեղու Հայաս¬տանի» պարբերականներում: Հայերեն թարգմանական արվեստի ուշագրավ նմուշներից է Մ. Լերմոնտովի «Դև» պոեմի թարգմանությունը («Հյուսիսափայլ», 1863-64, № 1-3 տետրակներ): Մահացել է 1866 թվականին Երևանում:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am