ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Դայանա (Անահիտ) Հովհաննեսի. ծնվել է 1934 թվականի մայիսի 21-ին Բոստոնում: Բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող: Սովորել է Բոստոնի և Հարվարդի համալսարաններում: Աշխատել է որպես լրագրող ամերիկյան թերթերում: 1994-ին և 1999-ին դասախոսություններ է կարդացել ԵՊՀ-ում: Ստեղծագործում է անգլերեն: Լույս է ընծայել բանաստեղծությունների ժողովածուներ («Ինչպես ընտրես քո անցյալը», 1978, «Ժամանակի մասին», 1987, «Հացի Երգը, աղի երգը», 1990): Առաջին թարգմանությունները կատարել է հոր՝ հասարակական գործիչ, գրող Հովհաննես Դատունու հետ: Անգլերեն է թարգմանել Դ. Վարուժանի, Ե. Չարենցի, Գ. Էմինի, Նահապետ Քոչակի, Գրիգոր Նարեկացու բանաստեղծություններից: ՀԳՄ Հ. Թումանյանի անվան մրցանակ (1991): 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Երկ. Վերադարձի օր, Ե., 2002:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am