ՏԻՐՈՅԱՆ Աթանաս, Սիմոն. ծնվել է 1857 թվականի հունվարի 22-ին  Կարինում: Լեզվաբան: Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1873), քահանա (1878): Շուրջ կես դար վարել է կրթական և տնտեսական պաշտոններ Վենետիկում, Պարսկաստանում, Թուրքիայում և Հունգարիայում: Վենետիկի միաբանության տպարանապետ, «Բազմավեպի» խմբագիր (1883-88, 1906): Գրել է թատերգություններ, ուսումնասիրություններ («Հայկական սղագրութիւն...», 1888, «Արուեստ տաղաչափութեան», 1913), կազմել ժողովածուներ, կատարել թարգմանություններ: Հատկապես արժեքավոր է Տիրոյանի «Հանրագրութիւն որ է համազգային գրութեան նոր ոճ մը» (1907) աշխատությունը, որտեղ հեղինակն առաջարկել է հանրագրության նոր եղանակ, որով տարբեր ազգի մարդիկ, առանց հասկանալու միմյանց լեզու, կարող են հաղորդակցվել: Տիրոյանի մեթոդը հիմնված է թվագրության վրա, դերանուններին հատկացրել Է 1-9 թվերը, 0-ն հոգնակիության նշանն է: Տիրոյանը օգտագործել է նաև զանագան նշաններ (V, I, II կամ III, II և այլն), որոնք ուրույն դեր են կատարել հոլովման կամ խոնարհման հարացույցներում: Տիրոյանի հանրագրության բառացանկը հարուստ է հոմանիշներով, որոնց մի մասը նորակազմ ինքնահնար բառեր են: մահացել է 1926թվականի սեպտեմբերի 1-ին Վենետիկում: 

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

 

ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am