ՈՍԿՅԱՆ Համազասպ [ավագանի անունը՝ Անսան, ծնվել է 1895 թվականի հուլիսի 1-ին Խանդաձոր գյուղում (Էրզրումի նահանգի Խոտորջրի գավառակ): Պատմաբան, բանասեր, ձեռագրագետ, մանկավարժ: Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ (1914): Վիեննայի համալսարանի աստվածաբանության դոկտոր (1922): 1928-31-ին՝ Պլովդիվի (Բուլղարիա) Մխիթարյան վարժարանի ուսուցիչ, 1931-37-ին՝ տնօրեն, 1947-60-իև՝ Բեյրութի Մխիթարյան վարժարանի տնօրեն: 1920-ական թթ. աշխատակցել է «Հանդես ամսօրյա» հայագիտական պարբերականին (1887-ից՝ Վիեննայում), եղել նրա խմբագրապետը (1938-46, 1963- 1968): 1932-ին Պլովդիվում հիմնել է «Ուսումնարան» դպրոց, ամսագիրը: Հրատարակել է բազմաթիվ հայագիտական երկեր: Առավել արժեքավոր են Հայաստանի վանքերի պատմությանը վերաբերող աշխատությունները («Վասպուրական-Վանի վանքերը», մաս 1-3, 1940-47, «Սեբաստիայի վանքերը», 1946, «Բարձր Հայքի վանքերը», 1951, «Տարօն-Տուրուբերանի վանքերը», 1953, «Արցախի վանքերը», 1953, «Կիլիկիայի վանքերը», 1957, «Գուգարքի վանքերը», 1960, «Սեբաստիայի, Խարբերդի, Դիարբեքիրի եւ Տրապիզոնի նահանգներու վանքերը», 1962):
Մահացել է 1968 թվականի փետրվարի 25-ին Վիեննայում:
Գրականության ցանկ
«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:
Երկ. Յովհաննէս Վանական եւ իւր դպրոցը, Վնն., 1922:
Մատենագրական քննութիւններ, Վնն., 1926:
Գնունեաց եւ Ռշտունեաց նախարարութիւնները, Վնն., 1952:
Հայրենի յուշերս. Բեյրութ. 1952:
Ուսումնասիրութիւններ հայ նախարարութիւներու մասին. Վնն., 1955:
Ստեփանոս Ռօշքա եւ Մատթէոս Վ. Ջուղայեցի, Վնն., 1968:
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am