ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը 1999 թվականի նոյեմբերի 17-ին հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օրը: 2000 թվականից ի վեր այն նշվում է ամեն տարի փետրվարի 21-ին ի նշան լեզվի և մշակույթի բազմազանության և պահպանման։ Հայաստանում նույնպես նշում են Մայրենի լեզվի օրը, որի առիթով նախատեսվում է անցկացնել միջոցառումներ Երևանի տարբեր վայրերում:

Ժամը 11:30 Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի դիմաց ելույթ կունենան մայրաքաղաքի տարբեր դպրոցների աշակերտներ: 12:30-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կմեկնարկի «Արևմտահայերենի խնդիրներ և հեռանկարներ» խորագրով  քննարկումը, իսկ 18:30 միջոցառումները կամփոփվեն Առնո Բաբաջանյան համերգասրահում, որտեղ ելույթ կունենան Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, «Մեսրոպ Մաշտոց» խոսքի մշակույթի կենտրոնը, «Շառավիղ» սիրիահայ մանուկների երգչախումբը, Այրարատ Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համախումբը և այլն: