1995թ. Փարիզում կայացած ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովում  ապրիլի 23-ը հռչակվեց գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր: Որոշման նպատակն էր նպաստել լուսավորչության, մշակութային ավանդույթների գիտակցման բարձրացմանը հասարակության լայն շերտերի, հատկապես երիտասարդության շրջանում, հաշվի առնելով այն փաստը, որ գիրքը գիտելիքների տարածման և պահպանման ամենավստահելի  միջոցն է: Գրքի միջազգային օրվա ընտրությունը պատահական չէր, քանի որ  1616թ. ապրիլի 23-ին կյանքից հեռացել են Սերվանտեսը, Շեքսպիրը, Ինկա Գարսիլասո դե լա Վեգան և այլոք:

Գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը նշվում է աշխարհի ավելի քան 100 երկրում: