ԵՊՀ հիմնադրման 95-ամյակի առթիվ  հունիսի 10-ին ժամը 12:00 ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում, այնուհետև  17:00-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դալհիճում կայացավ պոեզիայի փառատոնը, որը նվիրված էր հայ մեծանուն գրողների՝ Համո Սահյանի-100, Հովհաննես Շիրազի -100, Պարույր Սևակի 90-ամյակներին: Հանդիսավոր  միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Նա ևս մեկ անգամ շնորհավորեց ներկաներին հոբելյանական օրվա կապակցությամբ: Սիմոնյանը հպարտությամբ նշեց, որ Հ. Շիրազը, Պ. Սևակը նույնպես եղել են Մայր բուհի շրջանավարտներ և որ հոբելյանական միջացառման շրջանակներում ունկնդրելը նրանց պատահական չէր: Ողջ միջոցառումը ուղեկցվեց ասմունքով, տոնական համերգով և պարային բեմադրությամբ, որը կազմակերպել էին ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները: