Նորություններ
Տպել

  Սույն թվականի սեպտեմբերի 22-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի կազմակերպությամբ տեղի ունեցավ «Բագին» գրական հանդեսի գործունեության 55-րդ ամյակին նվիրված միջոցառում:  

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Համազգայինի կենտրոնական վարչության անդամ Վիգեն Թյուֆենքճյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, սփյուռքահայ գրականագետ Մարկ Նշանյանը, արևտմահայերենի դասախոս Հակոբ Չոլաքյանը և այլք:
Հանդեսի ներկայիս խմբագիրը՝ Սոնիա Սանան Քիլեճյանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին, ինչպես նաև խոսեց իր՝ 2016 թ.-ից մինչև այսօր ծավալած գործունեության մասին՝ ներկայացնելով «Բագինի» հիմնադրման պատմությունն ու հին համարների կարևորությունը սփյուռքահայ գրականության դաշտում: Քիլեճյանը կարևորեց նախկին խմբագիրների տարած նվիրված աշխատանքը:
Ներկաների կողմից առաջարկ եղավ, որ «Բագինն» ունենա իր առանձին կայքը, որտեղ բացի հանդեսի էլեկտրոնային տարբերկից, հնարավորություն ստեղծվի նաև գրականագիտական քննարկման ու ոլորտի հեղինակների կողմից մտքերի փոխանակման: Հետևաբար համացանցը լավագույն հարթակը կարող է հանդիսանալ նրանց համախմբելու գործում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հանդեսում գրողներն այսօր սփռված են ամբողջ աշխարհով: 

Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am