Նորություններ
Տպել

  1999 թվականի նոյեմբերի 15-ին  ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում որոշում ընդունվեց մարտի 21-ը նշել որպես պոեզիայի միջազգային օր: Այն առաջին անգամ նշվեց Փարիզում, որտեղ և գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակը: Որոշման մեջ նշվում էր, որ տոնի նպատակը ազգային, տարածաշրջանային և միջազգային բանաստեղծական շարժումներին նոր լիցք հաղորդելն է: 

Պոեզիայի միջազգային օրվա կապակցությամբ Երևանում կանցկացվեն մի շարք միջոցառումներ:

Մարտի 21-ին գրողների միությունում ներկայացմամբ հանդես կգա Պոեզիայի թատրոնը, հանդիպում կկազմակերպվի 7 բանաստեղծների հետ, իսկ Իսահակյանի անվան գրադարանում ընթերցողները կարող են հանդիպել գրող Ղուկաս Սիրունյանին:

Կմեկնարկեն նաև Համո Սահյանի 100-անյակին նվիրված միջոցառումները, որոնք կազմակերպում է  Խնկո Ապոր անվան գրադարանը:

 

Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am