Նորություններ
Տպել

 

Ամալյա Խաչատրյան. «Արդյոք պատահակա՞ն է հայերենի և շվեդերենի հոդի նմանությունը»: Անահիտ Տոնապետյան-Դոմոպուլոս. «Հայերենի բարբառագիտական ատլասի նշանակությունը արեալային լեզվաբանության համար»: Յուրի Ավետիսյան. «Ժամանակակից հայերենի նորմավորման հարցեր»:
Սարգիս Հարությունյան. «Մանուկ Աբեղյանը և հայագիտական նոր մտքի սկզբնավորումն ու զարգացումը»: » Աելիտա Դոլուխանյան. «Ֆրանսիացի հայգետ Սեն-Մարտենի գլուխգործոցի արդիականությունը»: » Ժենյա Քալանթարյան. «Արդի հայ գրականության ճանաչողական նշանակությունը»:

 

 

Հոկտեմբերի 17-19-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում անցկացվեց հայագիտական միջազգային երկրորդ համաժողովը «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» խորագրով: Հայ գրականագիտությանը նվիրված զեկույցները ներկայացվեցին հոկտեմբերի 17 և 18-ին: Նախագահողներն էին Սերգեյ Սարինյանը, Ժենյա Քալանթարյանը և Ավետիք Իսահակյանը: Սարգիս Հարությունյանն իր՝ «Մանուկ Աբեղյանը և հայագիտական նոր մտքի սկզբնավորումն ու զարգացումը» թեմայով զեկույցում ներկայացրեց Աբեղյանի հայագիտական 4 բնագավառներում՝ հայ ժողովրդական բանահյուսություն, հայ հին ու նոր գրականության պատմություն, հայոց լեզվի քերականություն, հայոց լեզվի տաղաչափություն, կատարած հետազոտությունները, որոնք անգերազանցելի են մինչ այսօր: Աելիտա Դոլուխյանը իր «Ֆրանսիացի հայագետ Սեն-Մարտենի գլուխգործոցի արդիականությունը» զեկույցում խոսեց Սեն-Մարտենի «Հիշատակարաններ հայոց պատմության և աշխարհագրության» աշխատության մասին, որտեղ հեղինակը մանրամասն ներկայացնում է Հայաստանի աշխարհագրական առանձնահատկությունները՝ օգտվելով ոչ միայն հայկական, այլ հունական, պարսկական աղբյուրներից, ինչպես նաև խոսում է Ղարաբաղի մասին, որն երբեք կախված չի եղել ոչ Թուրքիայից, ոչ Պարսկաստանից: Ուստի այս աշխատությունը կարևոր զենք է քաղաքական իրավիճակի պարզաբանման համար: Զեկույցներրով հանդես եկան նաև Աբրահամ Տերյանը, Ժենյա Քալանթարյանը, Սամվել Մուրադյանը, Լիլիթ Սաֆրաստյանը  և այլոք:  

Լեզվաբանության մասին զեկույցները ներկայացվեցին հոկտեմբերի 17-19-ին:   Յուրի Ավեստիսյանը իր «Ժամանակակից հայերենի ներմավորման հարցեր»   զեկույցում  ներկայացրեց  վերջին տասնամյակներում հայերենում կատարված նորմավորման չափանիշները բավարարող էական տեղաշարժերը հնչյունական-արտասանական, ձևաբանական, շարահյուսական համակարգերում և բառային կազմում, իսկ Անահիտ Տոնապետյան-Դեմոպուլոսը հանդես եկավ «Հայերենի բառագիտական ատլասի նշանակությունը լեզվաբանության համար» զեկույցով, որտեղ ներկայացվեց Languages, dialects and isologosses in the Caucasus-Iran-Anatolia area հետազոտական ծրագիրը: Ելույթներով հանդես եկան նաև Մելինէ Գարագաշեանը, Արմեն Սարգսյանը Ամալյա Խաչատրյանը և այլոք: 

 Տե´ս նաև` «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները» միջազգային 2-րդ համաժողովի զեկուցումների  դրույթների ժողովածու:


Վերադառնալ
ՀՀ, ք. Երևան, Ալեք Մանուկյան 1,
ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ,
Հեռ.` + 37460 71-00-92
Էլ-փոստ` info@armin.am

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման, մեջբերումների կատարման դեպքում հղումը պարտադիր է` www.armenianlanguage.am